Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում դարձյալ կիշխի անկայուն եղանակը
26.06.2012 | 13:43

Հունիսի 26-30-ին հանրապետության շրջանների զգալի մասում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ին կնվազի 3 - 5 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +5 +10, ցերեկը` +16 +21, ցածրադիր մասերում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +29 , Լոռիում` գիշերը՝ +8 +11, ցերեկը` +18 +23, Տավուշում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +21 +26, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +11 +16, ցերեկը՝ +26 +29, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +23 +26, նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +16 + 20, և Արցախում գիշերը` +8 +13, ցերեկը` +18 +23 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-75 տոկոսի սահմաններում:
Երևանում հունիսի 27-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը գիշերը՝ +16 +18, ցերեկը՝ +27 +29, երեկոյան կողմ` +23 +25 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:

Դիտվել է՝ 7720

Մեկնաբանություններ